Ալեն Դելոնն այնուամենայնիվ կմասնակցի Armenia Music Awards-ին![]() 5 ապրիլի 2012 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, որը հոսպիտալացվել էր երեկ սրտամկանի ռիթմի խանգարման պատճառով, չնայած առողջական խնդիրներին, շաբաթ օրը կժամանի Մոսկվա մասնակցելու համար Armenia Music Awards մրցանակաբաշխությանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Արմենիա փրոդակշն» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Սահարյանը: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության ընթացքում Ալեն Դելոնին կհանձնվի հատուկ մրցանակ՝ հայ ժողովրդի անունից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Purepeople պարբերականը, Դելոնը տեղափոխվել էր Փարիզի Նեյի Սյուր Սեն արվարձանի ամերիկյան հոսպիտալ, որտեղ նա վիրահատվել է, վիրահատությունը տևել է 10 րոպե: Ըստ Parisien-ի, դերասանն այսօր արդեն դուրս կգրվի հոսպիտալից: «Ալեն Դելոնի օգնականը հայտնել է, որ դերասանն իրեն նորմալ է զգում և մտադիր է մեկնել Մոսկվա»,-ասել է Սահարյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը վառ իրադարձություն է Հայաստանի, հայկական սփյուռքի և Մոսկվայի երաժշտական կյանքում: Մրցանակաբաշխության հանդիսավորությունը թույլ է տալիս մյուս ժողովրդներին ծանոթանալ հայ երաժշտարվեստի ողջ բազմազանությանը, ինչպես նաև ժամանակակից զարգացումներին: Մրցանակաբաշխությունը հեռարձակվելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում և աշխարհի 137 երկրներում՝ Ամերիկա, Եվրոպա, ԱՊՀ: Այս տարի, Armenia Music Awards-ի 7-րդ մրցանակաբաշխության հյուրեր և մասնակիցները կդառնան հայկական և ռուսական էստրադայի, ինչպես նաև արտերկրի աստղեր: Հանդիսատեսին սպասում է անմոռանալի համերգային ծրագիր, հումորային համարներ ու անակնկալներ: Այս տարի մրցանակաբաշխության հյուրերը կլինեն «արարողության մուսա» Իրիան Ալեգրովան, Միխայիլ Գալուստյանը, Shantel, Heaven, Արման Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Արա Մարտիրոսյանը, Dorians խումբը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սիբիլը, Եվա Ռիվասը, Սոնա Շահգելդյանը, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան էստրադայի ներկայացուցիչներ և հյուրեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |