Քոֆի Աննանը Թեհրան կմեկնի ապրիլի 11-ին![]() 5 ապրիլի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ապրիլի 11-ին կժամանի Թեհրան, հինգշաբթի հաղորդել է «Ռոյթերս»գործակալությունը` հղելով Ահմադ Ֆավզիի պաշտոնական ներկայացուցչին: Ենթադրվում է, որ Աննանը Իրան կժամանի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկի հարևան Սիրիայում ճգնաժամի հաղթահարման ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ, Աննանի`Իրան կատարելիք այցի մասին հաղորդել էր Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին,սակայն այն ժաման հատուկ դեսպանորդի ներկայացուցիչները այդ տեղեկությունը հերքել էին: Հիշեցնենք,որ Իրանը Սիրիայի փոքրաթիվ դաշնակիցներից է: Սիրիայում արդեն մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալների համաձայն այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |