ԿՐԱԿՈՎՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ 6 ապրիլի 2004 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Կրակով քաղաքում կբացվի հուշարձան-խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով լեհական մամուլը, Լեհաստանում Թուրքիայի դեսպանությունը դեմ է հանդես եկել, որ հուշարձանի վրա նշվի «ցեղասպանություն» բառը: Ի պատասխան` Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին Թուրքիայի դեսպանին ուղարկել է բաց նամակ, որտեղ նա խնդրում է դադարեցնել տվյալ հարցին խառնվելու փորձերը: «Իրեն հարգող ոչ մի պատմաբան չի կարող չհաստատել, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ վիճաբանություններն այն մասին, թե գրել կամ չգրել «ցեղասպանություն» բառը` անիմաստ է»,- նշված է նամակում: Հուշարձանի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 17-ին` Կրակովի հայ համայքնի եւ Լեհաստանում հայ եկեղեցական թեմի աջակցությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |