Լեգենդար Շառլ Ազնավուրը համերգներով հանդես կգա Նյու Յորքում

Լեգենդար Շառլ Ազնավուրը համերգներով հանդես կգա Նյու Յորքում

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ժամանել է Նյու Յորք, որտեղ երեք համերգ կտա հանրահայտ Սիթի-կենտրոնի բեմում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Վերջին անգամ երգիչը երգել է Նյու Յորքում երեք տարի առաջ իր հրաժեշտի շրջագայության շրջանակներում: Սակայն, ուրբաթ Ազնավուրը լրագրողներն ասել է, որ աչ այն, ոչ էլ այս համերգները հրաժեշտի համերգներ չեն: «Այդ տերմինը մի լրագրող է հորինել, որին ես հավանաբար հոգնեցրել եմ: Սակայն, նրա մոտ ոչինչ չստացվեց, ես դեռ այստեղ եմ»,-ասել է դերասանը ժպիտով:

Մամլո ասուլիսն անցել է հյուրախաղերի կազմակերպիչ հայտնի իմպրեսարիոներ Սերգեյ և Գայանե Խաչատրյաններին պատկանող «Արդանի Արթիսթս» պրոդյուսերական ընկերության գրասենյակում՝ Սիթի-կենտրոնում: Չնայած պատկառելի տարիքին՝ մայիսի 22-ին կլրանա Ազնավուրի 88 տարին, մեծն շանսոնյեն լի է եռանդով և պահպանել իր անկրկնելի հմայքը:

Լրագրողների հետ հանդիպանը նա մեկ ժամ շուտ եկավ ու միանգամից անկաշկանդ զրույց սկսեց նրանց հետ:

Համերգները տեղի կունենան ապրիլի 26-28-ը: «Ինչո՞ւ եք մինչ օրս բեմում և հանդես եք գալիս հանդիսատեսի առջև, այն դեպքում, երբ Ձեր տարիքի շատ մարդիկ գերադասում են սթրեսներից ԶԵՐԾ, հանգիստ կյանք վարել» հարցին ի պատասխան Ազնավուրն ասել է. «Որովհետև ես սիրում եմ կյանքը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---