Հունիսին առաջին անգամ տեղի է ունենալու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Հունիսին առաջին անգամ տեղի է ունենալու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին կազդարարվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սկիզբը, այսօր մամլո ասուլիսում ասացին Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականցման վարչության պետ` Ատոմ Մխիթարյանը և փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանում, ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում`Սփյուռքի պարախմբերի, անհատ կատարողների, երգչախմբերի մասնակցությամբ:

Բանախոսները նշեցին, որ պետական բյուջեից այս նպատակին հատկացվել է 84 միլիոն դրամ, որով ապահովվելու է Սփյուռքից ժամանած մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը:

Փառատոնը չի սահմանափակվելու միայն համերգային մասով: Սպասվում են կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, վարպետության դասընթացներ և այլն` ընդհանուր մոտ 50 միջոցառում: Փառատոնն ավարտվելու է լրագրողների համաժողովով` հոկտեմբերի 4-7-ը:

Կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում արտերկրի հայկական գաղթավայրերում ևս կազմակերպվեն փոքր փառատոներ: «Իմ Հայաստան» փառատոնն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ, պատրաստվում է արդեն փառատոնի հոլովակը, գրվում է հիմնը, պատրաստ է նաև փառատոնի խորհրդանիշն ու կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---