Բրազիլիայի նախագահը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները

Բրազիլիայի նախագահը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: Ինչպես հաղորդում է Euronews-ը, հանդիպման ընթացքում Դիլմա Ռուսեֆը քննադատել է Իրանի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցները:

Նա հայտնել է, որ այդ սահմանափակումների մշտական բնույթը կարող է խորացնել ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հանգեցնել աշխարհում նավթի սակագնի զգալի աճին:

Հանդիպման մյուս թեմաներից էր աշխարհի զարգացած երկրների ֆինանսական քաղաքականության հանդեպ քննադատությունը:

Ռուսեֆը վստահ է, որ զարգացած երկրների դրամի արժողության նվազումը հանգեցրել է այդ երկրներում արդյունաբերական ապրանքի գնանկմանը: Արդյունքում պակաս զարգացած տարածաշրջաններում էժան ապրանքի մրցակցություն է առաջացել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---