Օլիմպիական ջահը բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW կոնցեռնի կենտրոնում

Օլիմպիական ջահը բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW կոնցեռնի կենտրոնում

PanARMENIAN.Net - Օլիմպիական ջահը, որը Միացյալ Թագավորությունում տանելու են 2012-ի խաղերի կրակի էստաֆետի մասնակիցները, բազմակողմանի փորձարկում է անցել Մյունխենում BMW գերմանական կոնցեռնի հետազոտական նորարարական կենտրոնում: Ինչպես հաղորդել են օլիմպիադայի մասնակիցները, երկու առանձին նմուշները հաջողությամբ տարել են փորձությունն աերոդինամիկ թունելում համակարգչային ծրագրի կողմից տրված պայմաններում:

Բրիտանական մասնագետների կողմից մշակված ջահի վրա փչել է քամի, որի արագությունը գերազանցել է 80 կմ/ժ, գտնվել է արտակարգ ջերմաստիճանի պայմաններում:

BMW տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ռալֆ Հուբերի խոսքով, ջահը փորձությունների է ենթարկվել, հաշվի առնելով այն անակնկալները, որոնք կարող է ամռանը մատուցել բրիտանական եղանակը: «Մենք փորձել ենք կրակը հանգցնել քամիով, արևով, անձրևով և նույնիսկ ձյունով, բայց մեզ դա այդպես էլ չի հաջողվել»,- ասել է Հուբերը:

Այժմ ջահը ցանկանում են փորձարկել բարձր լեռնային պայմաններում:

Լոնդոնցի դիզայներներ Էդվարդ Բարբերի և Ջեյ Օսգերբիի կողմից մշակված տեխնոլոգիական նորույթն ունի 8 հազար անցքեր՝ օլիմպիական կրակի բրիտանական էստաֆետի մասնակիցների թվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---