12 ապրիլի 2012 - 20:50 AMT
Սերբիայում գտնվել է Պոլ Սեզանի գողացված կտավը

Սերբիայից ստացված հաղորդագրությունների համաձայն` այնտեղ գտնվել է Պոլ Սեզանի գողացված կտավը, գողությանը մասնակից երեք հոգի ձերբակալվել է:

Խոսքը գնում է «Կարմիր վերնաշապիկով տղան» նկարի մասին, որը գնահատվում է 110 մլն դոլար: Սա այն չորս կտավների թվում էր, որոնք 2008թ. գողացվել էին Շվեյցարիայի թանգարանից:

Բելգրադ պետք է ժամանեն փորձագետները, որպեսզի կտավի իսկության վերաբերյալ փորձաքննություն անցկացնեն:

Մոնեի և Վան Գոգի կտավները, որոնք գողացվել էին նույն ժամանակ, գտնվեցին մի քանի օր անց; Դեգայի աշխատանքը շարունակում են փնտրել: