Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտարարել են իրենց նշանադրության մասին

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտարարել են իրենց նշանադրության մասին

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը հայտարարել են իրենց նշանադրության մասին:

Սակայն, հարսանիքի օրը դեռ որոշված չէ, հայտնել է Փիթի ներկայացուցիչ Սինտիա Փեթ-Դանթեն, նշանադրությունն անվանելով «ապագայի խոսոտում»:

Ջոլին ու Փիթը միասն են ապրում 2005 թվականից, սակայն պաշտոնապես նրանք ամուսնացած չեն՝ ժամանակին զույգը հայտարարել էր, թե նրանք կամուսնանան երբ Ամերիկայում իրենց հարաբերությունները կկարողանան օրինականացնել համասեռամոլներն ու լեսբուհիները: Այս ամուսնական զույգն ունի երեք կենսաբանական և երեք որդեգրած երեխա:

Նշանադրության համար ոսկերիչ Ռոբերտ Փրոկոպը պատրաստել է մեծ ադամանդակուռ մատանի՝ մեծ ադամանդը շրջապատված է «ավելի փոքր քարերի գալակտիկայով»:

Զարդի դիզայնի վրա նա աշխատել է Փիթի հետ մոտ մեկ տարի, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---