Ստամբուլը 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել

Ստամբուլը 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտ է ներկայացրել

PanARMENIAN.Net - Ստամբուլը Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Գլխավոր վեհաժողովում հայտ է ներկայացրել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար: Հայտը ներկայացրել է Թուրքիայի ԱՕԿ նախագահ Ուգուր Էրդեները: Ստամբուլում կայանալու դեպքում 2020թ. օլիմպիադան յուրահատուկ կլինի, այն առումով, որ տեղի կունենա միանգամից երկու մայրցամաքում՝ Եվրոպայում և Ասիայում:

«Մեր բնակչության 90 տոկոսը հավանություն է տալիս հայտին, բոլոր մարզական օբյեկտները իրար բավականին մոտ կլինեն: Մինչ 2020թ. մենք կկրկնապատկենք մետրոյի համակարգի ներուժը»,-խոստացել է Թուրքիայի ԱՕԿ նախագահը:

Ստամբուլից բացի հավակնորդների թվում են Տոկիոն, Դոհան, Մադրիդն ու Բաքուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---