Քեթրին Էշթոնը գոհ է միջազգային միջնորդների հետ Իրանի բանակցությունների մթնոլորտից

Քեթրին Էշթոնը գոհ է միջազգային միջնորդների հետ Իրանի բանակցությունների մթնոլորտից

PanARMENIAN.Net - Արտաքին գործերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գոհ է այն մթնոլորտից, որում ապրիլի 14-ին Ստամբուլում մեկնարկել են Իրանի բանակցությունները միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա):

«Դրական մթնոլորտ է ստեղծվել, մենք տեսնում ենք զգալի առաջընթացի հասնելու ցանկությունը»,- հայտնել է եվրոպական դիվանագիտական ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Այնուհետև Ստամբուլում մեկնարկել են Իրանի միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները «վեցնյակի» ներկայացուցիչների և Թեհրանի պատվիրակության միջև, հաղորդում է Interfax.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---