Դուբայի բաց առաջնության առաջին տուրը հաջող էր հայ շախմատիստների համար

Դուբայի բաց առաջնության առաջին տուրը հաջող էր հայ շախմատիստների համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Դուբայում մեկնարկել է շախմատի շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումի գավաթի խաղարկությունը:

Վլադիմիր Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ալի Էլմեյբրիի (Լիբանան), Տիգրան Պետրոսյանը` ՄիխայիլԿոմմիևի (Թուրքմենիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Ջոն Բեննետի (Անգլիա) նկատմամբ: Զավեն Անդրիասյանը հաղթել է Ժանսայ Աբդումալիկին (Ղազախստան), Ավետիք Գրիգորյանը` Մարիա Բլանկային (Վենեսուելա), Դավիթ Պետրոսյանը` Մաման Ինկոնգանին (Ֆիլիպիններ):

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տարել Մուհամմեդ Էլներմի նկատմամբ (Եգիպտոս): Միակ պարտությունը կրել է Վահե Բաղդասարյանը, նա զիջել է Թուրքմենիայի ներկայացուիչ Շանեպես Մարեդովին: Դուբայի բաց առաջնությունը անցկացվում է շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մրցաշարի հաղթողը կստանա 10 հազար դոլար, 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնողները` համապատասխանաբար 7 և 4 հազար: Հաղթողին մրցանակը կշնորհի ինքը շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակթումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---