Գդանսկի PGE Arena մարզադաշտը EURO-2012-ի համար նոր խոտածածկով կպատվի

Գդանսկի PGE Arena մարզադաշտը EURO-2012-ի համար նոր խոտածածկով կպատվի

PanARMENIAN.Net - Գդանսկի PGE Arena մարզադաշտը EURO-2012-ի համար նոր խոտածածկով կպատվի: Հին խոտածածկը փոխարինել նորով խոստանում են մինչև մայիսի 10-ը: Այդ նպատակով մրցույթ կհայտարարվի:

«ՈւԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվեն բարձրակարգ խոտածածկի վրա:

Մարզադաշտում արդեն մոտ մեկ տարի է խոտածածկը բացակայում է, ուստի ժամանակն է այն փոխարինել»,- BIEG 2012 ղեկավար Ադամ Կալաթուի խոսքը հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Ընկերությունը, որը կշահի թենդերը, պետք է հիմք պատրաստի խոտածածկի համար, ապահովի խոտածածկը և այն լավ վիճակում պահպանի առաջնության ընթացքում: Թենդերում նշված թիվը չպետք է գերազանցի 200 հազար եվրոն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---