Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան![]() 16 ապրիլի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-12-ը Մոսկվայում կայանալիք Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մ. Աննամամեդովի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմֆոնիայի կատարմանը որպես մենակատար հանդես կգա ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը: Փառատոնին որպես երաժշտագետ-խորհրդատու ներկա կլինի նաև Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |