Սերգեյ Նիկիտին. Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի՝ ինչպես զբաղեցնի վրացական գինու տեղը Ռուսաստանում16 ապրիլի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Տեղը, որն ինչ-որ ժամանակ զբաղեցրել են վրացական գինիները ռուսական շուկայում, արդեն փոքրացել է, ուստի Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի այն մասին, թե ինչպես այն զբաղեցնի: Երևանում ապրիլի16-ին նման կարծիք է հայտնել «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը: Երկրի կառավարության կողմից ընդունված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում, որն արտահանման ուղղվածություն ունի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար-քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ: Գնահատելով այդ հատվածը՝ մասնագետը նշել է, որ այստեղ սպառումը կատարվում է 50+ տարեկան մարդկանց կողմից: Նրա խոսքով, Հայաստանը կարող է որոշակի տեղ զբաղեցնել հուշանվերային փաթեթավորմամբ գինիների վաճառքի ոլորտում, մասնավորապես, ինչպես դա արել են վրացական գինիներ արտադրողները՝ օգտագործելով կավե շշեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |