Ապրիլի 17-ին Տրապիզոնի վարկանիշային առաջնությունում հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ

Ապրիլի 17-ին Տրապիզոնի վարկանիշային առաջնությունում հանդես կգան երեք հայ բռնցքամարտիկներ

PanARMENIAN.Net - Տրապիզոնում, որտեղ շարունակվում է բռնցքամարտի վարկանիշային առաջնությունը, ապրիլի 17-ին ռինգ դուրս կգան հայ մարզիկները, ովքեր հանդես են գալիս մինչև 49, 52 և 60կգ քաշային կարգերում: Կորյուն Սողոմոնյանը (49կգ) և Հովհաննես Դանիելյանը (52կգ) մրցաշարում կանցկացնեն իրենց առաջին մենամարտերը: Սողոմոնյանի մրցակիցը կլինի Մանուել Կապպային (Իտալիա), իսկ Դանիելյանը 1/8 եզրափակչում կհանդիպի Սելչուք Էլքերի (Թուրքիա) հետ:

Վլադիմիր Սարուխանյանը (60կգ), որն առաջին մենամարտում հաղթեց Բրանիմիր Ստանկովիչին (Սերբիա), կմրցի Ալեքսանդրոս Ցանիկիդիսի (Հունաստան) հետ: Հայաստանի հավաքականից Օլիմպիական ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---