Մայիսի 16-ին Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները

Մայիսի 16-ին Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում կպաշտպանի WBA, WIBF և WBO վարկածներով իր գոտիները: Սակայն դեռևս պարզ չէ Կենտիկյանի մրցակցի անունը, հաղորդում է boxingscene.com-ը:

Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 29-ում հաղթանակ է տարել և մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:

Վերջին մենամարտը բռնցքամարտիկն անցկացրել է 2011թ. հոկտեմբերի 21-ին Տեերապորն Պաննիմիտի (Թայլանդ) հետ, որում հաղթանակ է տարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---