Ադրբեջանցի զինվորը կրակել է իր հետ ծառայող 4 զինվորի վրա, որոնցից 2-ին սպանել է

Ադրբեջանցի զինվորը կրակել է իր հետ ծառայող 4 զինվորի վրա, որոնցից 2-ին սպանել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԶՈւ տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը: Ինչպես հաղորդում է Trend-ը, զինծառայողը կրակ է բացել զինակիցների ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեյգելի շրջանի զորամասում Վուղար Մամեդովը, կրակ բացելով իր զինակիցների վրա, երկուսին սպանել է, երկուսին` վիրավորել:

Վուղար Մամեդովը բանակ է զորակոչվել Աղդաշի զինկոմիսարիատի կողմից:

Ադրբեջանի ՊՆ-ն այս փաստի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---