2012 թվականին Գյումրիում նախատեսված 1944 բնակարանի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան

2012 թվականին Գյումրիում նախատեսված 1944 բնակարանի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան

PanARMENIAN.Net - Գյումրիում ընթացող բնակարանային շինարարության առաջին, այնպես էլ երկրորդ փուլում կրճատվեց անօթևան ընտանիքների համար կառուցվող բնակարանների սկզբնապես նախատեսված քանակը: 2009-2010 թթ. առաջին փուլով ծրագրված 1320-ի փոխարեն շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, 2012թ.-ին նախատեսված 1944-ի փոխարեն շահագործվելու է 1756 բնակարան կամ 188-ով պակաս: Պատճառաբանությունը երկու դեպքերի համար մոտավորապես նույնն է: Եթե նախորդ փուլում նախապես որոշված 1 և 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում որոշվեց և կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, ապա երկրորդ փուլում 1, 2 և 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին`124 բնակարան:

Սակայն, ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են «Շիրակ կենտրոնից», առավել տրամաբանական կլիներ, եթե բնակարանների նախատեսված քանակի կրճատման փոխարեն 4 սենյակի հավակնորդ բազմանդամ ընտանիքներին հատկացվեին երկուական բնակարաններ: Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել:

Նման իրավիճակում է հայտնվել նաև Գյումրու Շչեդրինի 218/059 տնակում բնակվող Պետրոսյանների ընտանիքը: Նրանց ընտանիքի ներսում հետերկրաշարժյան տարիներին առաջացել է 3 ընտանիք: Սակայն գործող կարգի համաձայն անօթևան ընտանիքներին տրամադրվում է այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժին, եթե,իհարկե, ընտանիքների անդամների թիվը չի պակասել, նման դեպքերում պակասեցվում է նաև սենյակների քանակը: Այս տարի նրանց 11 անձից բաղկացած 3 ընտանիքին հատկացնելու են մեկ հատ 4 սենյականոց բնակարան: Նրանց մի մասը` Պետրոսյան Ռիման և Սուրենը իրենց 4 անչափաս երեխաների հետ միասին որոշել են մնալ տնակում, արդեն առանց անօթևանի կարգավիճակի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---