ՖԻԴԵ-ն չի ճանաչում «Amateur Chess Organisation»-ի պատանեկան և սիրողական ԱԱ-ները![]() 18 ապրիլի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Թոմաս Բախին և ՄՕԿ-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ դը Քեփփերին: Քննարկվել են հարցեր, որոնք երկուստեք հետաքրքություն են ներկայացնում, ինչպես նաև հաստատվել են ՄՕԿ-ի և ՖԻԴԵ-ի միջև լավ փոխհարաբերությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՖԻԴԵ-ի բարձրագույն ղեկավարներից Ջեֆրի Բորգը, ՖԻԴԵ-ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Բերիկ Բալգաբաևը, հաղորդում է chess-news.ru-ն: ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է միջազգային ֆեդերացիայի կողմից պատանեկան և սիրողական աշխարհի առաջնությունները չճանաչելու մասին տեղեկությունը: Վերջիններս «Amateur Chess Organisation-ը» մտադիր է անցկացնել Դուբայում և Փարիզում: Շախմատի միջազգային ֆեդերացիան տեղեկացնում է ազգային ֆեդերացիաներին և դրանց անդամներին, որ վերոհիշյալ միջոցառումները ՖԻԴԵ-ի պաշտոնական միջոցառումներ չեն և վարկանիշային չեն համարվի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |