EURO-2012-ի լավագույն արենա է ճանաչվել Կիևի մարզադաշտը![]() 19 ապրիլի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - EURO-2012 խաղերի անցկացման 8 մարզադաշտերի լավագույնի կոչման համար մրցույթում Կիևի ազգային սպորտային համալիրին պարտվել է Վարշավայի ազգային մարզադաշտը: Վարշավայի մարզադաշտը, որը կառուցվել է հատուկ հուլիսի 8-ին սկսվող ֆուտբոլային մրցաշարերի անցկացման համար, կարող է տեղավորել մինչև 58 հազար երկրպագու, մինչդեռ ուկրաինականում կարող են տեղավորվել 70 հազար: Երրորդ հորիզոնականում է Դոնեցկում «Շախտյորի» «Դոնբասս արենան», որտեղ կանցկացվեն 2 խմբային խաղեր: Լեհական Գդանսկի PGE Arena-ն 4-րդ հորիզոնականում է: Բրոցլավ արենան և Պոզնանիի մարզադաշտը զբաղեցրել են 5-րդ և 6-րդ հորիզոնականները: Իսկ Լվովի արենան և Կրակովում «Մետալիստի» մարզադաշտերը` 7-րդ և 8-րդ, հաղորդում է euromag-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |