Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ մենամարտը հետաքրքիր կլինի գերմանացի երկրպագուների համար

Արթուր Աբրահամ. Շտիգլիցի հետ մենամարտը հետաքրքիր կլինի գերմանացի երկրպագուների համար

PanARMENIAN.Net - «Ես համոզված էի, որ Ռոբերտ Շտիգլիցը կհաղթի Ջորջ Գրովսին, քանի որ նա ավելի ուժեղ է: Ես ցանկանում էի հանդիպել Շտիգլիցի հետ, որովհետև նա նույնպես ներկայացնում է Գերմանիան: Եվ դա հետաքրքիր մենամարտ կլինի մեր երկրպագուների համար»,- Արթուր Աբրահամի խոսքերը հաղորդում է boxingscene.com-ը:

Նախօրեին Գրովսը վնասվածքի պատճառով հրաժարվել է Շտիգլիցի հետ մենամարտից, և WBO վարկածով գոտու համար գերմիջին քաշային կարգում Շտիգլիցի հետ կպայքարի Աբրահամը, որն այդ գոտու պարտադիր հավակնորդն է: Մենամարտի օրն և վայրն առայժմ հայտնի չեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---