2014թ-ից շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կկազմի 150 հազար եվրո

2014թ-ից շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կկազմի 150 հազար եվրո

PanARMENIAN.Net - Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիայի նախագահ և գրոսմայստեր Էմիլ Սուտովսկին պատմել է մի քանի կարևոր որոշումների մասին, որոնք կայացվել են ՖԻԴԵ-ի վերջին նախագահական խորհրդի ժամանակ: Մասնավորապես, Սուտովսկու խոսքով, հաստատվել են մայրցամաքային առաջնությունների նվազագույն մրցանակային ֆոնդերի ծավալները:

«ՖԻԴԵ-ի ղեկավարությունը համարում է, որ նման պրակտիկան չի համապատասխանում մայրցամաքային առաջնության մակարդակին, և որոշում կայացվեց, որ սկսած 2014թ-ից, շախմատի տղամարդկանց ԱԱ նվազագույն մրցանակային ֆոնդը կազմելու է 150 հազար եվրո, կանանցը` 100 հազար»,-նրա խոսքը հաղորդում է chess-news.ru-ն:

Գրոսմայստերը հավելել է, որ մյուս մայրցամաքների առաջնությունների համար այլ թվեր են մշակվելու:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---