ՖԻՖԱ-ն ծրագրում է 196 միլիոն դոլար ծախսել սեփական թանգարանի կառուցման համար![]() 20 ապրիլի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ծրագրում է 196 միլիոն դոլար ծախսել սեփական թանգարանի կառուցման վրա, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Թանգարանը գործելու է Ցյուրիխում` ՖԻՖԱ-ի կենտրոնակայանի տակ: ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովը հաստատել է ֆինանսական նախագիծը, մնում է միայն ստանալ քաղաքային իշխանությունների թույլտվությունը: Սպասվում է, որ թանգարանի կառուցումը թույլ կտա ավելացնել ՖԻՖԱ-ի շտաբի աշխատատեղերը` հասցնելով 380-ից 500-ի: Թանգարանում կցուցադրվեն գավաթներ, մրցանակներ, եռաչափ անիմացիայով ֆիլմերի սրահը: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի խոսքով, թանգարանը հանդիպման վայր կդառնա ողջ աշխարհի ֆուտբոլի երկրպագուների համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |