Փոլադ Բյուլբյուլօղլին չի մասնակցի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությանը![]() 20 ապրիլի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, խորհրդային շրջանի երգիչ և կոմպոզիոր Փոլադ Բյուլբյուլօղլին հրաժարվել է մասնակցել Երևանը 2012 թ.գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման տոնական միջոցառումներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց հոբելյանական միջոցառումների մամլո պատասխանատու Նունե Ալեքսանյանը, Բյուլբյուլօղլիի հետ կար ռեալ պայմանավորվածություն, սակայն օրերս նա հրաժարվել է գալ Հայաստան և մասնակցել միջոցառմանը: Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կհռչակվի ապրիլի 22-ին: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը կփոխանցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կատարելու է քաղաքի հիմնը, իսկ միջոցառմանը մասնակցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Էնգիդա Գետաչյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը, և 5 տասնյակից ավելի հատուկ հյուրեր: Տիտղոսի հանձնումից հետո սպասվում է եռաչափ շոու, արգենտինյան, հայ և թայլանդացի արիտիստների մասնակցությամբ: Միջոցառման հյուրերի թվում են լինելու նաև 2013 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Բանգկոկ քաղաքի ներկայացուցիչները: Երևանը գրքի մայրաքաղաքի տիտղոսը կկրի 1 տարի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |