Ահարոն Ադիբեկյան. Կուսակցությունների նախընտրական ծրագրերին տեղյակ է ընտրողների 3,5 տոկոսը

Ահարոն Ադիբեկյան. Կուսակցությունների նախընտրական ծրագրերին տեղյակ է ընտրողների 3,5 տոկոսը

PanARMENIAN.Net - Կուսակցությունների նախընտրական ծրագրերին տեղյակ է ընտրողների 3,5 տոկոսը, 17 տոկոսը ծանոթ է ծրագրերի հիմնական դրույթներին, իսկ 51 տոկոսը գիտի կարգախոսները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով իրենց հետազոտությունների հերթական փուլի արդյունքները, այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ ընտրողների 81 տոկոսը ընտրությունների մասին հիմնական տեղեկատվությունը ստանում է հեռուստատեսության միջոցով, 49 տոկոսը՝ պաստառների, 27 տոկոսը՝ բուկլետների, 7.5 տոկոսը՝ հանդիպումների, իսկ 2 տոկոսը՝ համացանցի միջոցով: Ուսումնասիրությունների արդյունքում սոցիոլոգը նաև պարզել է, որ ընտրողների 8 տոկոսը ձգտում է հետևել բոլոր իրադարձություններին, 40,6 տոկոսը՝ միայն կարևորներին, 14,1 տոկոսը՝ հատուկ չի հետևում, իսկ 7,7 տոկոսը դեռ չի սկսել հետևել: Քարոզարշավի արդյունքում հարցվածների 37 տոկոսը պահպանել է իր նախնական դիրքորոշումը, 4,6 տոկոսը սկսել է կասկածել, իսկ 6,2 տոկոսն էլ գուցե փոխի որոշումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---