Իրավապաշտպանները դեմ են Հաղթանակի օրը «ստալինոբուսների» հայտնվելուն հետխորհրդային երկրներում![]() 20 ապրիլի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան կազմակերպությունները հանդես են եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ նախկին ԽՍՀՄ մեծ քաղաքներում Իոսիֆ Ստալինի պատկերով ավտոբուսների գործարկման գաղափարի սուր քննադատությամբ, գրում է Korrespondent.net-ը: «Այսօր Ստալինի կերպարի քարոզչությունը խայտառակություն է երկրի համար, վկայություն, որ այդ երկիրը ոչինչ չի հիշում: Սա Ռուսաստանի վարկաբեկում է: Դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանը վտարանդի դարձնել»,- Ինտերֆաքսին ասել է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արսենի Ռոգինսկին: «Հաղթանակի ավտոբուս» նախագծի հեղինակ Վիկտոր Լոգինովն իր բլոգում հաղորդել է, որ «ստալինոբուսները» կգործարկվեն Հաղթանակի օրվա առթիվ Ռուսաստանի և ԱՊՀ 40 քաղաքներում: Միաժամանակ, նա նշել է, որ նախագծի իրագործման համար չի բավականացնում շուրջ 150 000 ռուբլի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |