Վարկանիշային առաջնություն. Հայաստանյան ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը կմեկնի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Վարկանիշային առաջնություն. Հայաստանյան ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը կմեկնի Լոնդոնի Օլիմպիական խաղերին

PanARMENIAN.Net - Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի առաջին վարկանիշային առաջնությունը, որտեղ առաջին օրը ելույթ են ունենում ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ) կիսաեզրափակչում հանդիպել է շվեյցարացի Լուկաս Ռիեսենի հետ և 9:6 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանյան մարզիկը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել Լոնդոնի Օլիմպիական խաղերի իր ուղեգիրը: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի թուրք ըմբիշ Իբրահիմ Բոլուքբաշին:

Սոֆիայում հաջող ելույթ է ունեցել և Օլիմպիական ուղեգիր նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Նա դուրս է եկել եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Ալի Շաբանաուն (Բուլղարիա):

Հայ ազատ ոճայիններից Լոնդոնում ելույթ կունենա նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ):

Վաղը` ապրիլի 21-ին, ազատ ոճայիններից ելույթ կունենա Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ռուսլան Բասիևը (120կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---