«Սիրիայի բարեկամները» զգուշացնում են Դամասկոսին. Աննանի ծրագիրը վերջին շանսն է

«Սիրիայի բարեկամները» զգուշացնում են Դամասկոսին. Աննանի ծրագիրը վերջին շանսն է

PanARMENIAN.Net - «Սիրիայի բարեկամների» խումբը հանդես է եկել նախազգուշացմամբ Դամասկոսի ղեկավարության հասցեին` մատնանշելով, որ Աննանի ծրագիրը Սիրիայի համար վերջին շանսն է: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդի մամլո քարտուղարը իրադրությունը գնահատել է որպես միանգամայն կրիտիկական և ընդգծել հաշտության փխրունությունը:

Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն ու Սիրիան դիտորդների առաքելության մասին նախնական համաձայնագիր կնքեցին, ՄԱԿ-ը սկսել է ավելացնել դիտորդների թիվն այդ երկրում: Կազմակերպության հայտարարության համաձայն` ներկայումս Սիրիայում գտնվում է 7 դիտորդ, երկուշաբթի օրը երկիր կժամանեն ևս երկու դիտորդներ, իսկ շաբաթվա ընթացքում նրանց թիվը կհասնի 30-ի: ՄԱԿ-ը ծրագրում է մոտ ժամանակներս այդ թիվը հասցնել 300 հոգու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---