Ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը![]() 21 ապրիլի 2012 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ Այսօր՝ ապրիլի 21-ին, Սոիֆիայում, որտեղ անցնում է ըմբշամարտի առաջին վարկանիշային մրցաշարը, Հայաստանի ներկայացուցիչներից մրցագորգ դուրս կգա ծանրքաշային Ռուսլան Բասիևը: Քառորդ եզրափակչում Ռուսլան Բասիևը կմենամարտի թուրք Թահա Ակգյուլի դեմ: Այս մրցաշարում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր կնվաճեն 1-2 տեղերը զբաղեցրած ըմբիշները: Նշենք, որ առաջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից արդեն օլիմպիական ուղեգիր են նվաճել Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ ք/կ): Եզրափակչում Նուրմագոմեդովը 3:0 հաշվով հաղթեց թուրք Իբրահիմ Բոլուկբաշիին, իսկ Սաֆարյանը գրավեց երկրորդ տեղը: Լոնդոն կմեկնի նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), որն այդ իրավունքը ստացել է դեռ 2011թ. Ստամբուլի աշխարհի առաջնությունում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |