Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև հանդիպման 4-րդ պարտիան ավարտվել է ոչ ոքի

Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև հանդիպման 4-րդ պարտիան ավարտվել է ոչ ոքի

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Ցյուրիխում կայացել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և աշխարհի նախկին չեմպիոն Վլադմիրի Կրամնիկի (Ռուսաստան) միջև «մարզական» խաղի 4-րդ պարտիան: Շախմատիստները հաշտությամբ են բաժանվել 25-րդ քայլին:

Արոնյան-Կրամնիկ հանդիպման հաշիվը դարձել է 2:2: Շախմատիստները ոչ ոքի են խաղացել նաև առաջին տուրում, երկրորդ հանդիպմանը հաղթել է Արոնյանը, երրորդում՝ Կրամնիկը:

Ապրիլի 26-ին շախմատիստները հանգստանում են, և 5-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: Մրցաշարը կտևի մինչև ապրիլի 28-ը:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---