Վարդան Օսկանյան. Մենք պետք է վերացնենք մեկ կուսակցության մենաշնորհը և հասնենք քաղաքական հակակշիռների

Վարդան Օսկանյան. Մենք պետք է վերացնենք մեկ կուսակցության մենաշնորհը և հասնենք քաղաքական հակակշիռների

PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանը երեկ Կենտրան համայնքում ունեցած իր ելույթում ասել է, որ ընտրություններ այն ժամանակահատվածն է, երբ բոլոր քաղաքական ուժերը հաշվետվություն են տալիս իրենց արածի ու չարածի վերաբերյալ. «Հայաստանի պարագայում իշխող կուսակցությունը ոչ միայն հաշվետվություն չի տալիս իր անհաջողությունների մասին, այլև անհանդուրժողականություն է ցուցաբերում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ճիշտ գնահատական տալ»:

Նա խոսել է նաև տնտեսական իրավիճակի մասին` ասելով, որ 2009թ. Հայաստանն ունեցել է աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը, աղքատությունը աճել է 500 հազարով, ժողովրդի կենսամակարդակը էապես իջել է և այդ ամենին զուգահեռ եռապատկվել է արտաքին պարտքը՝ պետբյուջեի վրա դառնալով լուրջ բեռ և սահմանափակելով հաջորդ կառավարությունների՝ ընդլայնողական քաղաքականություն վարելու հնարավորությունը. «Չեն հարգվել ձեր սահմանադրական իրավունքները: Խոստցաված որևէ խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացվել կամ նույնիսկ սկվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթագիծ, Իրան-Հայաստան նավթատար, Մեղրիի ՀԷԿ, Հյուսիս-Հարավ մայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն և բազմաթիվ այլ մեծ ու փոքր խոստումներ:

Այսօր Հայաստանում հարկեր – ՀՆԱ հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս, և ամենացածրը տարածաշրջանում: Յուրաքանչյուր մեկ տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝ ստվերային տնտեսության դեմ կոշտ, բայց հիմնավորված և օրինական պայքար մղելով»,- նշել է նա:

Օսկանյանն ասել է, որ Խորհրդարանական այս ընտրություններով իրենք պետք է կարողանան լուծել երկու հիմնական խնդիր՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---