ՖԻՖԱ-ն պաշտոնյաների համար տարիքային սահմանափակումներ կարող է մտցնել![]() 26 ապրիլի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն Բուդապեշտի համագումարում կքննարկի տարիքային սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը այն մարդկանց համար, ովքեր կազմակերպությունում առաջադրվելու են ղեկավար պաշտոններում: Այդ առաջարկի համաձայն, ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, գործադիր և այլ հանձնաժողովների անդամներ կարող են լինել միայն մարդիկ, ում 72 տարին դեռ չի լրացել: ՖԻՖԱ-ի ներկա նախագահ Զեպ Բլատերն անցած տարի 75 տարեկան հասակում ընտրվել է չորրորդ անգամ: Համագումարի մասնակիցները կքվեարկեն ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի անդամների թիվը 24-ից 25 հասցնելու համար, ընդ որում նոր տեղը նախատեսված կլինի կանանց ֆուտբոլի ներկայացուցչի համար: Բուդապեշտում պլանավորվում է քննարկել ՖԻՖԱ-ի նախագահին երկու քառամյա ժամկետներից ավել իր պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը, իսկ գործկոմի անդամներին՝ երեքից ավել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |