Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր![]() 26 ապրիլի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Չելյաբինսկում շարունակվում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը եզրափակչում հանդիպեց Բեսլան Մուդրանովի հետ (Ռուսաստան) և պարտվեց: Այսպիսով, հայ մարզիկը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը: Մինչ այդ Դավթյանը հաղթեց Ջուհո Ռեինվալին (Ֆինլանդիա), այնուհետև՝ թուրք Իսկենդեր Օսկանօղլուին, իսկ հետո ՝ Բեկտիլ Շուկվանիին (Վրաստան), իսկ կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Գեորգի Զանտարային: Ապրիլի 27-ին հայ մարզիկներից մրցագորգ դուրս կգան Արտյոմ Բաղդասարյանն (81կգ ք/կ) ու Հակոբ Առաքելյանը (100կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |