FIFPro-ն խնդրել է զրոյացնել Չեմպիոնների լիգայի ֆինալիստների դեղին քարտերը![]() 26 ապրիլի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան հանդես է եկել գերմանական «Բավարիայի» և անգլիական «Չելսիի» վեց խաղացողներին Չեմպիոնների լիգայի եզրափակի խաղին մասնակցելու թույլտվության համար, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին Մյունխենում: Կիսաեզրափակիչում գերմանական ակումբի մարզիկներ Դավիթ Ալաբան, Հոլգեր Բադշտուբերը և Լուի Գուստավոն, ինչպես նաև «կապույտների» ֆուտբոլիստներ Բրանիսլավ Իվանովիը, Ռաուլ Մեյրելեշը և Ռամիրեսը նախազգուշացումներ են ստացել և որակազրկվել դեղին քարտերի մեծ քանակի համար: Չեմպիոնների լիգայի կանոնների համաձայն, երրորդ դեղին քարտից հետո խաղացողը բաց է թողնում հաջորդ հանդիպումը: Սակայն FIFPro-ն կարծում է, որ Մյունխենում վեց ֆուտբոլիստների կողմից «տարվա խաղը» բաց թողնելն «անհիմն է և ոչ ռացիոնալ»: Կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ խախտումներից շատերն աննշան կամ պատահական են եղել: FIFPro-ն նշում է, որ ողջունում է դեղին քարտերի «զրոյացման» մասին գաղափարը, որը գործում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ սկսած քառորդ եզրափակչից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |