FIFPro-ն խնդրել է զրոյացնել Չեմպիոնների լիգայի ֆինալիստների դեղին քարտերը

FIFPro-ն խնդրել է զրոյացնել Չեմպիոնների լիգայի ֆինալիստների դեղին քարտերը

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիան հանդես է եկել գերմանական «Բավարիայի» և անգլիական «Չելսիի» վեց խաղացողներին Չեմպիոնների լիգայի եզրափակի խաղին մասնակցելու թույլտվության համար, որը տեղի է ունենալու մայիսի 19-ին Մյունխենում:

Կիսաեզրափակիչում գերմանական ակումբի մարզիկներ Դավիթ Ալաբան, Հոլգեր Բադշտուբերը և Լուի Գուստավոն, ինչպես նաև «կապույտների» ֆուտբոլիստներ Բրանիսլավ Իվանովիը, Ռաուլ Մեյրելեշը և Ռամիրեսը նախազգուշացումներ են ստացել և որակազրկվել դեղին քարտերի մեծ քանակի համար:

Չեմպիոնների լիգայի կանոնների համաձայն, երրորդ դեղին քարտից հետո խաղացողը բաց է թողնում հաջորդ հանդիպումը:

Սակայն FIFPro-ն կարծում է, որ Մյունխենում վեց ֆուտբոլիստների կողմից «տարվա խաղը» բաց թողնելն «անհիմն է և ոչ ռացիոնալ»: Կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ խախտումներից շատերն աննշան կամ պատահական են եղել:

FIFPro-ն նշում է, որ ողջունում է դեղին քարտերի «զրոյացման» մասին գաղափարը, որը գործում է Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ սկսած քառորդ եզրափակչից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---