Հայտնի են դարձել Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամների անունները![]() 26 ապրիլի 2012 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են 2012-ին ժյուրիի ամբողջական կազմը:Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, դատավորների ցուցակում, ովքեր գնահատելու են փառատոնում ներկայացված 22 ֆիլմերը, ընդգրկված են չորս դերասաններ և մեկ ֆրանսիացի մոդելյեր Ժան Պոլ Գոթյե: Անվանի դիզայներին ընկերակցելու են չորս դերասաններ՝ պաղեստինուհի Հիամ Աբբասը, բրիտանացի Էվան Մաքգրեգորը, ֆրանսուհի Էմանուել Դեվոն, գերմանուհի Դայան Կրյուգերը: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև երեք ռեժիսորներ՝ բրիտանուհի Անդրեա Առնոլդը, ամերիկյան ռեժիսոր Ալեքսաներ Փեյնը, Հաիթիի մշակույթի նախկին նախարար, ռեժիսոր Ռաուլ Պեկը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |