ՌԴ-ն մտահոգված է Սիրիայի հնարավոր սպառնալիքի պատճառով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար դիմելու Թուրքիայի ծրագրերով

ՌԴ-ն մտահոգված է Սիրիայի հնարավոր սպառնալիքի պատճառով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար դիմելու Թուրքիայի ծրագրերով

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտահոգված է Սիրիայի կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով ՆԱՏՕ-ին ռազմական աջակցության համար դիմելու Թուրքիայի ծրագրերով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մենք կուզենայինք արձագանքել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններին, ով երկու կամ երեք անգամ անընդմեջ իր հայտարարություններում խոսել է այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է անդրադառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքական պաշտպանության մասին Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածին` կապված Սիրիայի տարածքից բխող սպառնալիքների հետ»,- նշել է նա:

Լուկաշևիչի խոսքով` Մոսկվայում այդ հայտարարություններն ընդունեցին անհանգստությամբ, քանի որ հոդվածը, որի մասին գնում է խոսքը, տեսականորեն նախատեսում է ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պաշտպանությունը դաշինքի անդամներից մեկի վրա զինված հարձակման դեպքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---