Մուսա Մուրթազալիևը Չինաստանում վարկանիշային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

Մուսա Մուրթազալիևը Չինաստանում վարկանիշային մրցաշարում դուրս է եկել 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը (74կգ), որը ներկայացնում է Հայաստանը, Չինաստանում երկրորդ վարկանիշային մրցաշարում 1/16 եզրափակչում 4:0 հաշվով հաղթել է Լուսիան Մարիուս Ատոֆանիին (Ռումինիա): 1/8 եզրափակչում Մուրթազալիևը կհանդիպի Գաբոր Խատոսի (Հունգարիա) հետ:

Արթուր Բաղդասարյանը (60կգ) 1/8 եզրափակչում դուրս է մնացել պայքարից` 9:5 հաշվով զիջելով չինացի Ֆենգ Գաոյին: 96կգ քաշային կարգում Էդգար Ենոքյանը 1/16 եզրափակչում չի կարողացել դիմակայել Ատանաս Գեորգի Սրեդկովին (Բուլղարիա) և 0:3 հաշվով պարտություն է կրել: Ապրիլի 28-ին ելույթ կունենա ծանրքաշային Ռուսլան Բասիևը:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Սաֆարյանը (66կգ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---