ԱՄՆ-ն սպառնում է Սուդանին ու Հարավային Սուդանին պատժամիջոցներով![]() 27 ապրիլի 2012 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Սուդանն ու Հարավային Սուդանը կբախվեն միջազգային պատժամիջոցների սպառնալիքի հետ, եթե չկասեցվեն զինված բախումները սահմանին ու բոլոր տարաձայնությունները չհարթվեն, ինչպես դա պահանջում է Աֆրիկյան միությունը: Պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին նախազգուշացումը պարունակվում է ԱՄՆ ներկայացրած ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագծում, հայտնել է լրագրողնմերին ՄԱԿ ԱԽ նախագահ, ՄԱԿ-ին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը: Հինգշաբթի ԱԽ անդամներն առաջին անգամ քննարկել են բանաձևը, որի համաձայնեցման համար, ըստ Ռայսի, կարող է մի քանի օր պահանջվել: Աֆրիկյան միության Խաղաղության ու անվտնագության հարցերի խորհուրդը երեքշաբթի կոչ է արել երկու կողմերին 48 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողություններն ու դուրս բերել զորքերը վիճարկվող տարածքներից: Բացի այդ, Աֆրիկյան միությունը զգուշացրել է Խարտումին ու Ջուբային, որ պարտադիր բնույթ կհաղորդի իր որոշումներին, եթե նրանք չկարգավորեն իրենց տարաձայնությունները երեք ամսվա ընթացքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Սուդանն ու նրա հարևան՝ Հարավային Սուդանի Հանրապետությունը այժմ պաշտոնապես պատերազմի մեջ են: Ջուբան պնդում է, որ Հեգլիգ շրջանի տարածքը, որտեղ արդյունահանվում է ողջ Սուդանի նավթի մոտ կեսը, հարավային հանրապետության մաս է կազմում: Մինչդեռ, ըստ Սուդանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, «Խարտումը վճռական է ագրեսիային դիմակայելու հարցում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |