Ի. Գիլմորը խոստանում է հնարավորն անել ԵԱՀԿ տարածքի հակամարտությունները կարգավորելու համար![]() 27 ապրիլի 2012 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Դուբլինում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Իմոմ Գիլմորի նախագահությամբ ընթանում է «Համատեղ ապագա. կառուցելով և պահելով խաղաղությունը, Հյուսիսային Իռլանդիայի փորձը» համաժողովը: Համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն կիսվել մասնակիցների հետ Իռլանդիայի փորձով խաղաղություն ձեռք բերելու հարցում, որը կարող է շատ կարևոր լինել ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքներում այլ հակամարտությունների կարգավորման հարցերում: Հանդիպման բացման նախաշեմին Գիլմորը հայտարարել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ ամեն ինչ անում է կազմակերպության անդամ-երկրներում առկա հակամարտությունների կարգավորման հարցում ջանքերի առաջխաղացման համար: Նրա խոսքով, օգտագործելով Հյուսիսային Իռլանդիայի փորձը, կարելի է ցույց տալ, որ ելք կարող է լինել անլուծելի թվացող իրավիճակներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |