Յուրա Մովսիսյան. Կարևոր չէ, թե ես քանի գնդակ եմ խփում, կարևոր է, թե իմ թիմը որքան հաճախ է հաղթում

Յուրա Մովսիսյան. Կարևոր չէ, թե ես քանի գնդակ եմ խփում, կարևոր է, թե իմ թիմը որքան հաճախ է հաղթում

PanARMENIAN.Net - «Վոլգայի» հետ հանդիպման (2:1) ավարտին հանդիպման գլխավոր հերոս՝ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ամփոփեց արդյունքները:

«Մեզ համար այդ հաղթանակը կարևոր էր, «Ամկարից» որքան հնարավոր է առաջ անցնելու համար, առավել ևս, որ հաջորդ տուրում «Կրասնոդարը» կխաղա Պերմում»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն:

«Վոլգայի» հետ խաղում Մովսիսյանը երկու գոլ է խփել: Նա խոստովանել է, որ ուրախ է իր դուբլի համար, սակայն, կարևորն այն է, որ «Կրասնոդարը» հաղթեց: «Կարևոր չէ, թե ես քանի գնդակ եմ խփում, կարևոր է, թե իմ թիմը որքան հաճախ է հաղթում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---