Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկի պայթյուններով Եվրո-2012 շեմին![]() 28 ապրիլի 2012 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մտահոգված է Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ Եվրո-2012 պատճառով: «Այս ամենը մտահոգիչ է, ես խորապես ցավակցում եմ տուժածներին և ուկրաինացի ժողովրդին: Նման գործողությունները Ուկրաինայում բարդացնում են իրավիճակը մեծ մարզական իրադարձության շեմին: Դա կարելի է գնահատել որպես Եվրո-2012 փչացնելու ցանկություն»,-Կոմորովսկու խոսքն է մեջբերում Ինտերֆաքսը: Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում չորս պայթյուն որոտաց, 29 մարդ տուժեց, 26 հոսպիտալացվեց: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |