ՕԽ-2012-ի կազմկոմիտեն մտադիր է արգելել հանդիսատեսներին լուսանկարներ զետեղել ցանցում

ՕԽ-2012-ի կազմկոմիտեն մտադիր է արգելել հանդիսատեսներին լուսանկարներ զետեղել ցանցում

PanARMENIAN.Net - Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն (LOCOG) ցանկանում է արգելել հանդիսատեսներին Օլիմպիադայի ընթացքում արված լուսանկարներ ու տեսագրություններ զետեղել սոցցանցերում՝ Facebook, Twitter և YouTube-ում: Սակայն, ինչպես հայտնում է Travel պորտալը, կազմկոմիտեն խոստովանում է, որ դա հազիվ թե ստացվի: Կազմակերպիչները հասկանում են, թե դա որքան բարդ խնդիր է:

Այնուամենայնիվ, կանոնների կատարման հանդեպ հսկողություն կսահմանվի, սակայն փակ մարզահրապարակներում: Անվճար բացօթյա միջոցառումներին հանդիսատեսին թույլ կտան լուսանկարներ ու տեսագրություններ անել անձնական նպատակների համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---