Մարդու իրավունքների պաշտպանը հույս ունի, որ ընտրակաշառքներ բաժանող մարդկանցից թեկուզ մեկը բանտ կնստի28 ապրիլի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Մենք ունենք շուրջ երեք տասնյակ զանգեր թեժ գծով հաղորդագրությունների համար, որոնք կապված են նախընտրական քարոզարշավի հետ»,- այսօր մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով, թեժ գիծը (116 համարով) աշխատում է հնարավորինս արագ և ընտրողներին ցուցաբերվում է օգնություն: Նա նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատում է մի քանի ուղղություններով՝ 1. Օգնում է ընտրողներին ընտրացուցակներում նրանց անունների հետ կապված ճշտումների հետ: 2. Հետևում է, որպեսզի կուսակցություններին տրամադրվեն հավասար պայմաններ ընտրական գործընթացին մասնակցելու համար: 3. Գրասենյակը զբաղվում է կաշառքներ բաժանելու և ձայներ գնելու դեպքերի ստուգմամբ: Անդրեասյանը հույս է հայտնել, որ ընտրակաշառքներ բաժանող մարդկանցից թեկուզ մեկը բանտ կնստի: Կարեն Անդրեասյանը կոչ է արել ԶԼՄ-ներին ակտիվ տարածել մարդու իրավունքների գրասենյակի մասին տեղեկատվությունը առավելագույն թվով մարդկանց օգնելու համար, քանի որ դա նրանց քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբերակներից է: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |