Կարեն Անդրեասյան. Ընտրական գործընթացին գնահատական տալը դեռ վաղ է

Կարեն Անդրեասյան. Ընտրական գործընթացին գնահատական տալը դեռ վաղ է

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ ընտրական գործընթացի դիտարկման շրջանակներում մի շարք հանդիպումներ է անցկացրել ընտրություններին մասնակցող կուսակցությունների շտաբերի ղեկավարների հետ, բացի «Օրինաց երկրից» և ՀՀԿ-ից, քանի որ նրանք հրաժարվել են հանդիպումից: Անդրեասյանը հայտարարել է, որ գնահատականներ չի տա նախընտրական քարոզարշավի ներկա փուլի մասին, քանի որ դիտարկումը դեռ գործընթացի մեջ է, իսկ հետևություններ անելը դեռ վաղ է:

Այսպես օրինակ, ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ կապված միջադեպը դեռ հետաքննվում է: Օրենքը թույլ չի տալիս նրան մինչև օրինապահ մարմինների եզրակացությունը ինչ-որ հայտարարություններ կատարել այս կամ այն իրադարձության վերաբերյալ:

Ապրիլի 27-ին ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---