Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով![]() 1 մայիսի 2012 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում նույն ձևաչափով: Այդ մասին Նիոնում հայտարարել է Եվրո-2012 մրցաշարի Ուկրաինայի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին: «Այո, կան որոշ եվրոպացի քաղաքական գործիչների դիմումներ, սակայն ՈւԵՖԱ պաշտոնական քաղաքականությունը առավել հանգամանալից է ու հասկանալի»,-ասել է Լուբկիվսկին, հաղորդում է «Ուկրաինա» լրատվական կենտրոնը: Նա հայտարարել է, որ ՈւԵՖԱ նիստում մրցաշարը տեղափոխելու հարցը նույնիսկ տեսականորեն չի քննարկվել: «Դա անհնար է նաև տեխնիկապես, և այլ տեսակետներից»: Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |