Լեհաստանն ու Ուկրաինան վստահեցրել են ՈւԵՖԱ-ին, որ կապահովեն Եվրո-2012-ի հյուրերի անվտանգությունը![]() 1 մայիսի 2012 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի ղեկավարությամբ Նիոնում տեղի է ունեցել Եվրո-2012-ի Համակարգող խորհրդի հանդիպումը, որտեղ ընդգրկված են Ուկրաինայի և Լեհաստանի ներկայացուցիչներ, ազգային գործակալությունների, կազմկոմիտեների անդամեր, ՈւԵՖԱ գործկոմի անդամներ: Նիստը տեղի է ունեցել մրցաշարի բացումից 39 օր առաջ և նվիրված էր առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Նշվեց առաջընթացը և ենթակառուցվածքների պատրաստ լինելը: Հանգամանալից քննարկվեց անվտանգության ապահովման հարցը՝ նկատի ունենալով Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունները: Երկու պետությունների կառավարությունները վստահեցրեցին, որ կապահովեն Եվրո-2012-ի հյուրերի՝ ֆուտբոլիստների և երկրպագուների, անվտանգությունը: ՈւԵՖԱ-ն տեղեկացրեց նաև Ուկրաինայի պատվիրակությանը, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մտահոգում է եվրոպացի քաղաքական գործիչներին, հայտնում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |