Ադրբեջանցի խորհրդարանականները մեղադրում են ԵԽԽՎ զեկուցողին կանխակալ վերաբերմունքի մեջ

Ադրբեջանցի խորհրդարանականները մեղադրում են ԵԽԽՎ զեկուցողին կանխակալ վերաբերմունքի մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը մեղադրել է ԵԽԽՎ Ադրբեջանի գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասսերին կանխակալ վերաբերմունքի մեջ: «Շտրասսերը հայտարարել է, որ մի շարք պետությունների ղեկավարներ չեն մեկնի Ուկրաինայում կայանալիք Եվրո-2012-ին և Բելառուսում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությանը՝ կոչ անելով բոյկոտել նաև Բաքվում կայանալիք Եվրատեսիլ-2012-ը: Դա ցույց է տալիս Ադրբեջանի հանդեպ կանխակալ մոտեցման մակարդակը»,-հայտարարել է նա այսօր խորհրդարանի նիստում:

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, խոսնակը հավելել է, որ Գերմանիայից ժամանած ԵԽԽՎ զեկուցող Շտրասսերը անաչառ մոտեցում չունի Ադրբեջանի հանդեպ: «Մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով, նրանք փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Դա բոլորին է հայտնի: Յուրաքանչյուր գրագետ մարդ գիտի, թե ինչ է այդ արտահայտությունների հիմքում»,-ասել է Ասադովը:

Իր հերթին մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեռ Ասկերովը հայտարարել է, որ «Շտրասսերը շարքային քաղաքացի է, նա ոչ Գերմանիան է, ոչ էլ գերմանական ժողովուրդը, ոչ էր Եվրոպայի խորհուրդը: Նրա բոյկոտի կոչն անհեթեթ գաղափար է»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---