Բարաք Օբաման բացատրել է ամերիկացիներին Աֆղանստանի պատերազմի իմաստը

Բարաք Օբաման բացատրել է ամերիկացիներին Աֆղանստանի պատերազմի իմաստը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անսպասելի այցով ժամանել է Քաբուլ, որտեղ համաձայնագիր է կնքել ` Աֆղանստանի հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ, հաղորդում է ՆՏՎ-ն: Օբաման դիմել է ամերիկացիներին և բացատրել Աֆղանստանի պատերազմի իմաստը:

Նախագահի խոսքով, ամերիկյան կոնտինգենտի քանակն այս տարի քառորդով կրճատվել է և Աֆղանստանում առաջատար դեր են խաղում սեփական անվտանգության ուժերը: ՆԱՏՕ-ն լիազորությունները լիարժեքորեն նրանց կփոխանցի 2014-ին:

ԱՄՆ նախագահի` Քաբուլ կատարած այցից մի քանի ժամ անց, պայթյուններ են որոտացել: Դրանց համար պատասխանատվությունը վերցրել է «Թալիբանը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---